Մտածել, թե իշխանությունը չի հասկանում, որ թշնամին կրակելու է՝ միամտություն է
Տիգրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մտածել, թե իշխանությունը չի հասկանում, որ թշնամին կրակելու է՝ միամտություն է։ Մտածել, որ իշխանության կողմից առաջ քաշվող խաղաղության օրակարգի տակ իրականում այլ պարտավողական քաղաքականություն չէ, նույնպես միամտություն է։
Միամտություն է նաև կարծել, թե գործող իշխանությունն իր քայլերում անկախ է, որովհետև պարտված լիդերի իշխանության ղեկին գտնվելը անարգանք է սեփական ժողովրդի հանդեպ։
Էլ ուր մնաց արտաքին ուժերը բանի տեղ դնեն։
Մեղավոր ես, մեղավոր չես..., պարտվել ես, պետք է գնաս։ Դա է օրինաչափությունն ու խաղի կանոնը։ Այս ամենի կոնտեքստում ակնհայտ է, որ դիրքերում կանգնած զորքին միտումնավոր չեն զինում, որպեսզի թուրքն անարգել առաջ կա։ Էն որ չի ստացվում դեռ, էդ մեր տղերքի կյանքերի հաշվին ա, ովքեր ավտոմատով ԱԹՍ են փորձում խոցել։ Էդ ռեսուրսը մի օր կսպառվի ու մի պայծառ առավոտ կլսեք, որ թուրքը հերթական դիրքն ա վերցրել։ Ու կմեղադրեն հայ զինվորին` չկռվեց։
Ամեն էդ տեսակ ստոր քայլով արդարացնելու են ճանապարհներ ու միջանցքներ տալու գործընթացը։ Դրա համար էլ էն ուղեղի չռթիկները անջատած զանգվածին, ովքեր ասում են, թե բա նորմալ ա, որ նաև զոհվում են, ուրեմ հանկարծ սուգ չկապեք, երբ էդ սուգը ձեր օջախ մտնի։
Չնայած անկեղծ չեմ ցանկանում ոչ մեկիդ, որովհետև սիրում եմ էս հողը։ Կներեք, որ դաժան է հնչում, բայց երբեմն պետք է ուղիղ դակել, որ տեղ հասնի»։