Կումայրիի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում հայտնաբերեցին և, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 59-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը «խիմկա» թմրամիջոց է, որը պատրաստել էր իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։