Ալիևը Փաշինյանին երախտամոռ է անվանել` Մակրոնի հետ հարաբերություններում
«Նախագահի թեկնածու տիկին Պեկրեսեի սադրիչ այցն Ադրբեջանի տարածք առաջին հերթին ուղղված էր նախագահ Մակրոնի դեմ։ Թեև նախագահ Մակրոնը ամենաառաջադեմ քաղաքական գործիչն էր, ով աջակցում էր Հայաստանին պատերազմի ժամանակ, այն նույնիսկ հասավ նրան, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները հարցականի տակ էին»։ Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Ողջ պատերազմի ընթացքում Մակրոնը միանշանակ Հայաստանի կողմից էր։ Ինձ զարմացնում է Փաշինյանի երախտամոռությունը, քանի որ Մակրոնի հիմնական մրցակիցը այցելեց Ղարաբաղ, և դրանով իսկ Պեկրեսեի համար ստեղծվել են ֆրանսաբնակ հայերի ձայները շահելու մեծ հնարավորություններ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սա ոչինչ չի փոխի…
Ֆրանսիան ընդունեց պատերազմի արդյունքը, և անցած ամիս Բրյուսելում նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում։ Այս հանդիպումը մեծ նշանակություն ունեցավ նաև Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների համար։ Քանի որ նախագահ Մակրոնը և ես միմյանց համար շատ հարցեր ենք պարզաբանել։ Կարծում եմ՝ հարաբերությունների բնականոն ձևաչափին վերադառնալու հնարավորություններ կան։ Գիտեք, քաղաքականության մեջ ես միշտ կողմնակից եմ եղել զգացմունքներին չտրվելուն»,- ասել է Իլհամ Ալիևը։