ԱՄՆ ներկայիս վարչակազմը միակողմանի բռնել է Հայաստանի կողմը. Ալիև
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով միջնորդական առաքելություն, որը Վաշինգտոնին պարտադրում էր չեզոքություն, բացահայտորեն անցավ Հայաստանի կողմը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս միտքը հնչել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Նա լրագրողների ուշադրությունը հրավիրել է երկու ակնհայտ փաստի վրա.
«Նախ, Հայաստանը հրավիրվել է այսպես կոչված «Ժողովրդավարության գագաթնաժողովին». Հայաստանում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են, քաղաքական ընդդիմության ակտիվիստները բանտարկվում և հետապնդվում են։ Հետաքրքիր է, թե ինչ արժանիքներով է Հայաստանը հրավիրվել այնտեղ, իսկ Ադրբեջանը չի հրավիրվել։ Այսինքն՝ սա բացահայտ խտրականության դրսեւորում է։ Երկրորդ փաստն այն է, որ վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին հրավիրել էին Վաշինգտոն, որտեղ նա հանդիպումներ է անցկացնում։ Իսկ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարին չեն հրավիրել։ Ուրիշ բան, որ մենք ոչինչ չենք կորցրել, և ինչու՞ անհանգստանալ երկու րոպեանոց ելույթի համար։ Այսպիսով, նրանք խախտեցին հավասարակշռությունը, բացահայտ ցույց տվեցին, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը միակողմանի բռնել է Հայաստանի կողմը, և դա իրենց գործն է։ Մենք, ինչպես ասում են, ուղղակի մեր կարծիքն ենք հայտնում և, իհարկե, դա հաշվի կառնենք մեր քաղաքականության մեջ»,- լրագրողներին ասել է Ի.Ալիևը։