Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Կասկածելի մահերը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք. Yerevan.Today

Yerevan.Today-ը. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարելի է բնորոշել որպես մահաբեր․ այդպես է համարվում, որովհետև իր իշխանության օրոք հազարավոր մարդիկ մահացան։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև 5 հազար մարդ մահացավ Նիկոլ Փաշինյանի սադրած կամ պլանավորած պատերազմում։ Ընդ որում, կորուստները միայն պատերազմի դաշտում չէին։ Օրինակ՝ հունվարի 11-ին կառավարության դիմաց բողոքի ցույց անող գերիների ծնողները հայտարարեցին, որ երկու գերու ծնող այս ընթացքում մահացել է՝ որդուն սպասելու ապրումներից։ Օրերս հրապարակվեց, թե ինչպես 44-օրյա պատերազմում զոհվելուց հետո երիտասարդի հայրն ու մայրը անկողին են ընկնում և երկուսն էլ մահացան՝ օրերի փոքր տարբերությամբ։

Շուրջ 10 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից, որին Հայաստանի իշխանությունը սկզբից լուրջ չէր վերաբերվել, այդպիսով՝ չափազանց վատ էր պատրաստվել։ Հիշում ենք՝ հանրահավաքներ էին անում ՍԴ կազմը փոխելու համար, հայտարարում էին, թե դա գրիպի պես ստից վիրուս է և այլն։

Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այսպիսի մասսայական մահերով է հայտնի, այլև՝ կոնկրետ հայտնի գործիչների անհասկանալի մահերով, տարօրինակ կերպով, հիմնականում՝ ուժային կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի։ Ուժային ոլորտի ինֆորմացիա կրող անձանց մահերով է առանձնանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Դրանք չափազանց կասկածելի մահեր էին, որոնց տակ միգուցե հետո պարզվի՝ կար դրդապատճառ։ Իսկ այժմ, առանց ենթատեքստ փնտրելու, արձանագրենք, թե ովքեր մահացան Նիկոլ Փաշինյանի օրոք։

Գրիգորի Հայրապետով

Մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին։ 55-ամյա Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետն էր։ Հայրապետովը միակ վկան էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտնի «վերելակային դիվանագիտության», որը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ Դուշանբեում։ Իլհամ Ալիևը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից երկու օր առաջ, հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը խնդրել է իրենից սահմանին չկրակել, մինչև ինքը երկրի ներսում դիրքերն ամրապնդի, այսպես ասած՝ ընդդիմության հարցերը լուծի։

Գրիգորի Հայրապետովը Պետական պահպանության ծառայության պետ էր նշանակվել 2018թ․ հունիսի 11-ին, ազատվել՝ 2019թ․ հոկտեմբերի 15-ին։ Ուշագրավ է, որ Գրիգորի Հայրապետովին Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքից հեռացնել գեներալի կոչում շնորհելուց ամիսներ անց։

Գրիգորի Հայրապետովի մահը, պաշտոնական վարկածով, վրա է հասել սրտի կաթվածից։

Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)

Հրաչյա Հարությունյանը ևս եղել է ՊՊԾ պետ, 2018 թվականի հեղափոխությունից երկու ամիս անց պաշտոնաթող եղավ։ Նրան փոխարինեց Գրիգորի Հայրապետովը։

Հրաչյա Հարությունյանը մահացավ 2021թ․ ապրիլի 15-ին։ Նրա և Գրիգորի Հայրապետովի մահվան պաշտոնական պատճառները նույն ձևակերպումն ունեն՝ հանկարծամահ՝ սրտի կաթված։

Գեորգի Կուտոյան

2020 թվականի հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Պատճառը հայտնի չէ։ Բայց Գեորգի Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր այն ժամանակ, երբ տեղի ունեցան 2018 թվականի՝ մեր հայրենիքի համար, ճակատագրական իրադարաձությունները։

Աշոտ Կարապետյան

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը պաշտոնանկ արվեց 2016թ.ՊՊԾ գնդի գրավումից և դրան հաջորդած հայտնի բախումներից հետո, 2018 թվականի իրադարձություններից հետո բնակվում էր ՌԴ-ում։ 2019 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում Աշոտ Կարապետյանի մահվան մասին։ Մահվան պաշտոնական պատճառը՝ մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյուն։

Հայկ Հարությունյան

2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվեց 2003-2008 թվականներին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Քրգործ հարուցվեց ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Գործը հետագայում կարճվեց։

Գուրգեն Եղիազարյան

2020թ․ հոկտեմբերի 28-ին, 44 օրյա պատերազմի ընթացքում, մահանում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյաը։ Եղիազարյանը մշտապես հանդես էր գալիս այս իշխանություններին բացառիկ կոշտ քննադատությամբ։ Ասում են՝ կորոնավիրուսով հիվանդ Գուրգեն Եղիազարյանը հրաժարվում էր հիվանդանոցային բուժումից՝ վախենալով, որ իրեն կսպանեն։

Մանվել Գրիգորյան

2020թ․ նոյեմբերի 19-ին բանտում զարգացած և ավելացած հիվանդությունների արդյունքում կնքեց մահկանացուն Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ, նախկինում Պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը։ Հիշենք, թե ինչպես հեղափոխությունից հետո բեմադրվեց «տուշոնկա շոուն», որի արդյունքում նսեմացվեց և բանտում հայտնվեց նախկին ՊՆ փոխնախարարը, որը հայտնի էր նաև նրանով, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ, պետք է որ անցած լինել Տեր-Պետրոսյանի կողմը, սակայն հետագայում փոշմանում է։ Բանտում գտնվելու ժամանակ իսկ շատ էին խոսակցություններն այն մասին, որ Գրիգորյանին բաց չեն թողնելու, քանի որ նպատակը նրան սպանելն է բանտում, որպես 2008-ի չստացված հեղափոխության մեղավորի։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կասկածելիորեն մահանում են ուժային կառույցների, հատկապես ԱԱԾ-ի՝ ինֆորմացիա ունեցող բարձր պաշտոնյաները։ Փաստացի, 2018-ից հետո, կասկածելի հանգամանքներում մահացել են՝ 1 ԱԱԾ նախկին տնօրեն, 1 ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, 1 ՀՀ նախկին ոստիկանապետ, 2 ԱԱԾ Պետական Պահպանության Ծառայության պետ, նախկին ՊՆ փոխնախարար, նախկինում Երևանի ոստիկանապետ։