Սալլահը խոսել է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի իր պահանջների մասին
Մոհամեդ Սալահը պնդում է, որ «Լիվերպուլի» հետ պայմանագրի իր պահանջները «խենթ» չեն՝ միաժամանակ պնդելով, որ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշումը ակումբի պաշտոնյաների ձեռքում է:
Սալահը կարևոր կերպար էր «Լիվերպուլի» համար 2017 թվականին «Ռոմայից» «Էնֆիլդ» տեղափոխվելուց ի վեր։
Նա 148 գոլ է հեղինակել 229 խաղում: Եգիպտացու բարձր մակարդակի ելույթները օգնեցին «կարմիրներին» նվաճել Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսները։