«Տոտենհեմ»-ը ցանկանում է թիմ հրավիրել Ֆրանկ Կեսսիեին
Լոնդոնի «Տոտենհեմ»-ը ցանկանում է թիմ բերել իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը նոր պայմանագրի շուրջ չի կարողանում համաձայնության գալ միլանյան ակումբի հետ և այդ համատեքստում Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմի կիսապաշտպանությունը ուժեղացնել հենց Կեսսիեով։
Նշենք նաև, որ աֆրիկացու ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն։