Մեմֆիս Դեպայը կմնա կատալոնական «Բարսելոնա»-ում
Մեմֆիս Դեպայը շուտով չի վերադառնա Պրեմիեր լիգա, պնդում է El Nacional-ը։ Հոլանդացի հարձակվողը երջանիկ է կատալոնական ակումբում:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին եզրային խաղացողը նրանց թվում է, ում կապում են «Նյուքասլի» հետ։ 2021 թվականի ամռանը տեղափոխվելով «Կամպ Նոու», նա ցանկանում է ցույց տալ իր բարձր որակները։
Ընդգծենք, որ Չավին ևս Մեմֆիս Դեպային իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից է համարում։