Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը 7-րդ անգամ կդրվի աճուրդի. հայտնի է աճուրդի օրը
Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։ Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին ։
Աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։
Վաճառքի պայմանների համաձայն, աճուրդին մասնակցելու համար մասնակիցը պետք է 250 000 000 դրամ նախավճար մուծի։
Հյուրանոցի նախնական արժեքը չի հստակեցվում։ Նշվում է հյուրանոցի շենք-շինությունների, հողամասերի, անշարժ ու շարժական գույքերի գնահատված արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 10 908 050 000 դրամ։
Պոտենցիալ գնորդը նաև շուրջ 5 մլն (4 944 600) դրամ պետք է վճարի` գույքի գնահատման համար։
«Գոլդեն փելեսը» դարձյալ վաճառքի հանելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել էր 2021թ–ի դեկտեմբերի 16–ին։ Այս անգամ, սակայն, ի տարբերություն նախկին 6` չկայացած աճուրդների, որոշվել է պոտենցիալ գնորդին թույլ տալ վճարումը կատարել 5 տարվա ընթացքում։