Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ղազախստանում ՀԱՊԿ ռազմական կոնտինգենտի աշխատանքը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ, նշվել են խաղաղապահ զորախմբի արդյունավետ համակարգված գործողությունները՝ նպաստելով հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ քննարկվել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։