Սովորեք, որ գրեթե ամեն օր զոհ ենք ունենալու. քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք շատ «արժանապատիվ» հանրույթ ենք․․․ հանրույթ, որի էլիտայի ամենատարբեր ներկայացուցիչները այս կամ այն ձև գնում են ու փորձում սրա հետ պայմանավորվել․․․
Ես դժվարանամ ասել, թե ՀՀ-ի պատմության մեջ էս ծավալի գլխագներ երբևէ եղել են, թե՝ ոչ․․․
Հ․Գ․ Մի բան էլ․ սովորեք, որ գրեթե ամեն օր զոհ ենք ունենալու, իրականում մեջն ինչ՝ չէ որ մենք շարունակելու ենք ապրել մեր սովորական, սպառողական կյանքով։ Մի երկու ախ ու վախ, կոչ, քննադատություն, գրառում, մի 100-200 լայք ու ամեն բան օկ է, մինչև հաջորդ զոհը․․․
Մենք 5000-ից ավել զոհ ունցող ազգ ենք, որ իրականում փաստորեն թքած ուներ իր զավակների վրա․․․ էս ա ճշմարտությունը, գլուխներս պետք չի թաքցնենք, ինքներս մեզ ավանակի տեղ դնենք, ասենք մենք քաղաքակնությամբ չենք զբաղվում․․․ կամ եկեք գերիներց չխոսենք․․․ խի արա, էդ մեր գերիները չեն, էդ ուրիշի՞նն են․․․ գերիների ծնողները Ամանորի գիշերը կառավարության դիմաց կանգնած պիկետ էին անում, մի մասի ծնողները արդեն մահացել են իրենց տղերքին չտեսնելով․․․ ոնց կարելի է սենց տեսակ լինել․․․
Անօրենի դեմ օրենքով պայքարողները․․․»։