«Թուրքը մնում է թուրք»,իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է սահմանագծում տեղի ունեցած վերջին փոխհրաձգություններին։ Նա մասնավորապես գրել է .
«Երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ մեկ տարի անց ՝թշնամին Հայաստանի արեւելյան սահմանների ուղղությամբ դիմել է սադրանքի ,որի հետեւանքով նահատակվել են 2 հայորդի։
Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս,որ «թուրքը մնում է թուրք»,իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել։
Անհնար է արժանապատիվ խաղաղություն,քանի դեռ Հայաստանը ներկայացնում է կապիտուլյանտների «խունտան»։
Աստված մեր նահատակ տղերքի հոգին լուսավորի»: