Աֆղանստանի 39 միլիոն բնակչից 22 միլիոնը շտապ օգնության կարիք ունեն
ՄԱԿ-ը դիմել է համաշխարհային հանրությանը Աֆղանստանին անհապաղ օգնության կոչով։ 4,4 միլիարդ եվրո է անհրաժեշտ երկրում հումանիտար աղետը կանխելու համար, ասել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, հայտնում է Deutsche Welle-ն՝ հավելելով, որ Աֆղանստանի 39 միլիոն բնակչից 22 միլիոնը շտապ օգնության կարիք ունի:
Հավաքագրված միջոցները, ի թիվս այլ բաների, կուղղվեն ժամանակավոր կացարանների կառուցման արագացմանը և խմելու ջրի հասանելիության ապահովմանը, ինչպես նաև հիվանդության և սովի դեմ պայքարին: Փորձագետները կարծում են, որ այս տարի Աֆղանստանում 4,7 միլիոն մարդ կբախվի սովի խնդրին։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին զգուշացրել է Իսլամական Հանրապետության փլուզման վտանգի և փախստականների զանգվածային հոսքերի ձևավորման մասին։ Դժվար կլինի նման երևույթի դեմ պայքարել, քանի որ այն կարող է ընդլայնվել տարածաշրջանից դուրս, ասել է նա։