Ժիրինովսկին կանխատեսել է ԱՄՆ միլիոնավոր բնակիչների տարհանում Սիբիր
Վլադիմիր Ժիրինովսկին Telegram-ի իր ալիքում կանխատեսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միլիոնավոր բնակիչների տարհանում Սիբիր՝ երկրում էթնիկ հակամարտությունների պատճառով։
Ժիրինովսկին ընդգծել է, որ այժմ սպիտակամորթ ամերիկացիները դեռևս կազմում են ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը։ Այնուամենայնիվ, 10 տարի անց նրանք կարող են դառնալ փոքրամասնություն, որը բախվում է խտրականության:
Քաղաքական գործչի խոսքով՝ դրանից հետո կսկսվի տարհանումը Կանադա, Ավստրալիա և աշխարհի այլ շրջաններ։ Նա խոստովանել է, որ Ռուսաստանին կխնդրեն մի քանի միլիոն մարդու բնակեցնել «ինչ-որ տեղ Սիբիրում»։
Ժիրինովսկին ընդգծել է, որ նման պայմաններում ԱՄՆ-ը «կփլուզվի», քանի որ նոր հասարակությունը սպիտակամորթ ամերիկացիների հեռանալուց հետո չի կարողանա պահպանել տեխնոլոգիայի, տնտեսության և կյանքի զարգացման նույն մակարդակը։