Թալիբները Թեհրանում բանակցել են Ահմադ Մասուդի հետ
Թալիբների պատվիրակությունը Իրանում բանակցություններ է վարել Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատի (FTS) առաջնորդ Ահմադ Մասուդի և Աֆղանստանի Հերաթ նահանգի նախկին նահանգապետ Մոհամմադ Իսմայիլ Խանի հետ, հայտնում է TOLOnews-ը։
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրենք հանդիպեցինք Ահմադ Մասուդի, Իսմայիլ Խանի և այլ աֆղանների հետ և բոլորին վստահեցրել են, որ նրանք կարող են վերադառնալ Աֆղանստան և ապրել հանգիստ կյանքով»։
Թալիբների պատվիրակությունը Թեհրան է մեկնել հունվարի 8-ին։ Սկզբում աֆղանական շարժումը հայտարարել էր, որ թալիբների ներկայացուցիչները հանդիպելու են միայն իրանցի պաշտոնյաների հետ՝ քննարկելու մի շարք տնտեսական, սոցիալական և այլ հարցեր։ Իրանի մայրաքաղաքում Թալիբանի պատվիրակության հանդիպումը Մասուդի և Իսմայիլ Խանի հետ նման առաջին շփումն է այն բանից հետո, երբ վերջին երկուսը ստիպված եղան լքել Աֆղանստանը։