Ռահիմ Ստերլինգը մնում է «Մանչեսթեր Սիթի»-ում
«Մանչեսթեր Սիթի»-ն վստահ է, որ Ռահիմ Ստերլինգը կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Daily Mail-ը:
27-ամյա խաղացողը դեռ կապված է «Սիթիի» հետ մինչև 2023 թվականը, բայց հոկտեմբերին խոսակցություններ ծագեցին, եր Ստերլինգը նշեց, որ կարող է հեռանալ ակումբից ավելի լավ պայմաններում հանդես գալու համար։
Այդ ժամանակից Ստերլինգը վերադարձել է Պեպ Գվարդիոլայի մեկնարկային կազմը, և «Սիթին» այժմ ծրագրում է վերսկսել բանակցությունները եզրային հարձակվողի հետ: