Անտոնիո Կոնտեն ցանկանում է ազատվել «Տոտենհեմ»-ի միանգամից 5 ֆուտբոլիստներից
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է այս տարի հրաժարվել Դելե Ալլիի, Սթիվեն Բերգվինին և Տանգուի Նդոմբելեի ծառայություններից, հայտնում է ESPN-ը:
Իտալացին պլանավորում է թիմի կազմի վերանայում, որի արդյունքում առաջին թիմի մի քանի ֆուտբոլիստներ կվաճառվեն։
Յաֆետ Տանգանգան և Ջովանի Լո Չելսոն նույնպես անորոշ ապագա ունեն Կոնտեի գլխավորությամբ, ով խոստովանել է, որ իր ներկայիս թիմի կազմով չի կարող ԱՊԼ-ում տիտղոս նվաճել։