Հուլուսի Աքարը խոսել է Սիրիայի հետ սահմանին սպանված թուրք զինվորների մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ծանր հարված է հասցրել ԻՊ-ի ահաբեկիչներին այն բանից հետո, երբ Սիրիայի հետ սահմանին սպանվել են երկրի զինված ուժերի երեք զինծառայողներ։
«Մեր զինվորների վրա ծրագրված հարձակումները ճնշող էին։ Մեր նահատակների արյունն անվրէժ չմնաց. Մենք հարվածել ենք ԻՊ-ի դիրքերին և կշարունակենք խոցել դրանք։ Մինչ օրս մենք ոչնչացրել ենք 22 ահաբեկիչների և վստահ ենք, որ նրանց թիվը կաճի»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հուլուսի Աքարը։