Հունաստանի ափերին փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել. 10 մարդ խեղդվել է
Էգեյան ծովում հունական Ֆարմակոնիս կղզու ափերի մոտ Թուրքիայի ափերից ոչ հեռու խորտակվել է փախստականներ տեղափոխող նավը: 10 մարդ խեդվել է, այդ թվում 5 երեխա, 13 մարդու փրկարարները հանել են ջրից: Այս մաին տեղեկացնում է vesti.ru-ն:
Ականատեսների հաղորդմամբ, էլի երկու մարդ համարվում է անհայտ կորած: Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում է ուղղաթիռ, պարեկային լաստանավ և մասնավոր նա:
Թուրքիայից փախստականների հիմնական հոսքն ուղղվում է դեպի Հունաստան, նրանք փորձում են անցնել ավելի հեռու, հիմանկանում Գերմանիա: Փախստականների միջազգային կազմակերության տվյալների համաձայն, այս տարվա սկզբից ծովային ճանապարհով դեպի Եվրոպա է հասել 580 հազար մարդ: Փախստականների ընդունման առումով առաջատարը Հունաստանն է, տարվա սկզբից այստեղ են հասել 441 հազար մարդ: