ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 1,35 միլիոն մարդ
Հունվարի 10-ին ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1,35 մլն նոր դեպք, հայտնում է Reuters-ը: Սա համաճարակի բռնկման պահից աշխարհում երբևէ գրանցված ամենաբարձր օրական աճն է։
Նախորդ բարձր ցուցանիշը գրանցվել է հունվարի 3-ին, երբ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 1,03 մլն նոր դեպք։ Գործակալությունը նշում է, որ ամեն երկուշաբթի ԱՄՆ-ում ավելի շատ դեպքեր են գրանցվում, քանի որ որոշ նահանգներ հանգստյան օրերին նոր դեպքեր չեն հայտնում։
Կորոնավիրուսով ԱՄՆ-ում հոսպիտալացվածների թիվը նույնպես հասել է իր ամենաբարձրին՝ համաճարակից ի վեր։ Reuters-ի տվյալներով՝ հունվարի 10-ի դրությամբ օրական ավելի քան 136 հազար մարդ հոսպիտալացվել է։ Դեպքերի և հոսպիտալացումների աճը կապված է կորոնավիրուսի օմիկրոն տարբերակի տարածման հետ, ինչի պատճառով Միացյալ Նահանգների հիվանդանոցները ծանրաբեռնված են: