Նազարբաևի՝ Չինաստանում գտնվելու մասին լուրերը կեղծ են. Չինաստանի ԱԳՆ
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Չինաստանում գտնվելու մասին լուրերը կեղծ են, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե իբր Նազարբաևը թռչել է Չինաստան։
«Սա բացարձակ սուտ տեղեկություն է։ Մենք նկատեցինք, որ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Նազարբաևն այժմ գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։
Նշենք, որ զանգվածային բողոքի ցույցերի ու անկարգությունների ֆոնին ղազախական լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել տեղեկություններ այն մասին, որ Նուրսուլթան Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը։