Ադրբեջանական բանակում հերթական զորավարժությունն է իրականացվել
Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարտական պատրաստության ազդանշանով բարձրացված ստորաբաժանումները կենտրոնացված են նշանակված հատվածներում և մարտական պատրաստության վիճակում:
Զորավարժության հիմնական նպատակն է բարելավել շտաբի գործունեությունը և ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը՝ զորամասը մարտական պատրաստության տարբեր վիճակներ բերելիս, ինչպես նաև բարելավել հրամանատարների հմտությունները մարտում ստորաբաժանումների կառավարման ժամանակ: