ԼՂՀ-ում հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ԼՂՀ-ում հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 25-ին ժամը 13:00-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ աջ ուսային և անութային շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սիսակի Աքուլյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելո