Մայրական մահացության դեպքերը նվազել են, բայց դա սփոփիչ չէ. Արմեն Մուրադյան (տեսանյութ)
Այսօր առողջապահության նախարարը Արմեն Մուրադյանը ամփոփելով տարին անդրադարձավ 2015թ-ին գրանցված մայրական մահացության դեպքերին:
Նա նշեց, որ այս պահին գործերը քննչական ծառայությունում են և վստահեցրեց, որ առողջապահության ոլորտին առնչվող դատական քննության ժամանակ նախարարության ձայնը բարձր է:
Իսկ թե ինչու մայրական կամ մանկական մահացության դեպքում պատժվող բժիշկներ չկան, նշեց, որ նախ պետք է սպասել դատական պրոցեսի ավարտին, իսկ մինչ այդ ըստ նրա, չպետք է որևէ կողմի մեղադրանք առաջադրել, եթե մեղքը չի հիմնավորվել դեռևս:
Մանրամասները` տեսանյութում