Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

ԶՈւ փոխգնդապետին դաժան ծեծելու համար ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի նախկին օգնականը կալանավորվեց

ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար ՔՊ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը 5 տարով կալանավորվեց։ 2 տարի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետը մինչ օրս անգիտակից վիճակում է։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արտաշատի նստավայրում, դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 10-ին, տեղի ունեցավ Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված՝ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով դատական նիստը։ Վայոց ձորի նախկին մարզպետի, այժմ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական, գործով ամբաստանյալ Հարություն Գրիգորյանը 5 տարով ազատազրկվեց։ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 118-րդ հոդվածով (ծեծ): Այս գործով նախորդ դատական նիստում վկայի կարգավիճակով ցուցումունք տված Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ Հովհաննես Գրիգորյանը նաեւ իր հորեղբոր թոռան ամուսինն է։

Թեև առաջադրված մեղադրանքով հաստատվել է, որ փոխգնդապետը ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, բայց դատապարտվեց ընդամենը մեկ անձ։ Քրեական գործի տվյալներով՝ շոշափվում են 3-4 հոգու անուններ, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի: Նրա՝ դեպքի վայրում գտնվելու մասին ցուցմունք էին տվել ականատես վկաները։ Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Զավեն Գրիգորյանը, որը նախկին մարզպետի օգնականի եղբայրն է, 1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Նշենք, որ 2019 թ․ սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքին ականատես վկաներ՝ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լեւոն Հարությունյանը իրենց ցուցմունքներում եւ առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել եւ անգործություն է դրսեւորել։ Ավելին, մամուլի տեղեկություններով, ԶՈՒ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանը Տրդատ Սարգսյանն անմիջական մասնակցություն է ունեցել, այդուհանդերձ, նրան մեղադրանք չի առաջադրվել։ Հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՔՊ-ական նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի եղել:

Yerkir.am-ի հետ զրույցում Արա Մխիթարյանի փաստաբան, իրավապաշտպան Արտակ Գալստյանը նշեց, որ քրեական գործի այսքան մեղմ հանգուցալուծումը քաղաքական տարրեր է պարունակում։

«Միանշանակ, քաղաքական տարրեր կան։ Ունեցած պացույցների հիման վրա նախաքննական մարմինը կարող էր գնահատական տալ մարզպետի գործողություններին, կարող էին գտնել գործով ներգրավված մյուս անձանց։ Մեկ հոգու դատեցին, գործը փակվեց-գնաց։ Նախաքննության ժամանակ Տրդատ Սարգսյանի անունը գործի միջից հանեցին, պարզ է, թե ինչու: Ինչ արել է, նախաքննական մարմինն է արել․ հայտնաբերել են ընդամենը մեկ անձի, մյուս երեքին իբր թե չեն կարողացել հայտնաբերել: Վստահաբար ասում եմ՝ ծեծկռտուքին մասնակից երեք հոգի այդպես էլ մնացին անհայտ: Միայն մարզպետի օգնականին դատեցին, մյուսներին ճանապարհեցին տուն: Մեկը Հարությունն է, մյուսն ասացին՝ Զավենն է՝ հանեցին, մյուս երկուսի դեպքում ասում են՝ անձը պարզված չէ: Դատավորը բացարձակ անաչառ է եղել, դատարան են բերել մի հոգու, դատավորն էլ դատել է։ Առաջադրված մեղադրանքի մեջ, հաշվի առնելով, որ Հարություն Գրիգորյանը մեղքն ընդունել է, զղջացել է, հինգ տարուց ավելի կալանքի որոշում չէին տալու»,- ասաց Գալստյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: