Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ (տեսանյութ)
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Թաղավարդի գյուղապետ Հարություն Հարությունյանը:
Նրա խոսքով, կրակահերթի հետեւանքով հրդեհվել է Արցախի բնակիչներից մեկի ավտոմեքենան: Այս պահին կրակը մարվել է, իրավիճակը հանգիստ է, տուժածներ չկան: