Մաուրո Իկարդին առաջիկա շաբաթներին կարող է վերադառնալ Իտալիա
«Պարի Սեն Ժերմենը» և «Յուվենտուսը» տարաձայնություններ ունեն Մաուրո Իկարդիի՝ հունվարին հնարավոր գործարքի շուրջ, հայտնում է Calciomercato-ն:
Բյանկոներիները ցանկանում են 28-ամյա ֆուտբոլիստին վարձակալությամբ ձեռք բերել, սակայն ՊՍԺ-ն պատրաստ է նրան բաց թողնել միայն մշտական գնման հիմունքներով:
Իկարդին հայտնվել է Յուվեի ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք փոխարինող են փնտրում Ալվարո Մորատային, ով սերտորեն կապված է «Բարսելոնայի» հետ։