«Միլան»-ը նոր պայմանագրեր է առաջարկել թիմի 3 առանցքային ֆուտբոլիստներին
«Միլան»-ի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին պատասխանել է Լեաոյի, Բենասերի և Տեոյի պայմանագրերի երկարաձգման մասին լրագրողների հարցերին։ «Այդ ֆուտբոլիստների պայմանագրերը կլրանան միայն 2024 թվականին, և բանակցությունները մեծ թափով են ընթանում:
Չալհանօղլուի և Դոննարումմայի դեպքում մենք նույնպես ժամանակին սկսեցինք բանակցությունները, բայց երբեմն ժամանակին համաձայնության գալը հեշտ չէ։ Մենք ցանկանում ենք թարմացնել այն բոլոր խաղացողների պայմանագրերը, որոնց մասին դուք հարցրել եք:
Նրանք շատ բան տվեցին ակումբին և կարող են ավելի շատ օգնել թիմին ապագայում, ուստի մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը»: