Թուրքիան հաքերային հարձակման է ենթարկվում ԱՄՆ-ից և Չինաստանից
Թուրքիան այժմ գտնվում է իր պատմության մեջ ամենահզոր հաքերային հարձակման կիզակետում: Այս մասին տեղեկացնում է sondakika.com կայքը: Երեկվանից խափանվել են բանկերի և տերմինալների աշխատանքը: Անհնար է դարձել նաև համացանցում գնումներ կատարելը:
Խափանվել են որոշ կառավարական կայքերի աշխատանքները:
Այս փաստը հաստատել է նաև առևտրի և մաքսային նախարար Բյուլենթ Թյուֆենքչին:
Թուրք մասնագետները մտածում էին, որ հարձակումը ռուսական հաքերների ձեռքի գործն է: Սակայն դրանից հետո Anonymous խումբը իր վրա էր վերցրել այդ հարձակումը: Այժմ թուրքիայի որոշ կայքեր ուղիղ եթերով կարողանում են ցույց տալ հաքերային հարձակման ուղղությունները:
Որքան էլ զարմանալի է, հարձակումը հիմնականում կատարվում է երկու կետից` ԱՄՆ-ից և Չինաստանից:
Մինչ այս Anonymous-ի հայտարարության համաձայն Թուրքիան պատժվում է`իսլամիստ ահաբեկիչներից նավթ գնելու և նրանց աջակցելու համար: