«Բարսելոնա»-ի նորեկ Ֆերան Տորեսը կարող է մասնակցել «Ռեալի» դեմ հանդիպմանը
Հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնա»-ն կխաղա Մադրիդի «Ռեալ»-ի հետ։
Ինչպես տեղեկացնում է As-ը՝ թիմի տնօրեն Մատեու Ալեմանին Չավիին խոստացել է առաջիկա 48 ժամվա ընթացքում անել ամեն ինչ, որպեսզի գրանցի կիսապաշտպան Ֆերան Տորեսին և հնարավորություն ընձեռի խաղացողին ընդգրկվել մադրիդցիների դեմ խաղում։ Այսպիսով, եթե երկուշաբթի օրը Տորեսի կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական լինեն, նա թիմի հետ կմեկնի հանդիպման։
Եթե ակումբին հաջողվի գրանցել նրան, ապա կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա մեկնարկային կազմում։