Պուտինը խոսել է Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի մասին
ՀԱՊԿ-ը կարողացել է համահունչ և օպերատիվ արձագանքել Ղազախստանում ստեղծված իրավիճակին, ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է Sputnik Ղազախստանը։
«Մենք հասկանում ենք, որ Ղազախստանի պետականությանը սպառնացող վտանգը ծագել է ոչ թե վառելիքի գների պատճառով ինքնաբուխ հանրահավաքներից, այլ այն հանգամանքից, որ ներքին և արտաքին ուժերն օգտվեցին իրավիճակից»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները ԱՊՀ երկրների ներքին գործերին արտաքին միջամտության առաջին և վերջին փորձը չէ»։