Ունեմ 2 անչափահաս, երեխաներիս միայնակ եմ պահում, որդիս էլ ապրիլին զորակոչվելու է․․․ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ազատված բուժաշխատողների բողոքի ակցիան (վիդեո)
Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին ազատել են աշխատանքից։ Շուրջ 80 աշխատող նոր տարվա շեմին մնացել են առանց աշխատանքի։ Նրանց Ամանորի նախօրեին են տեղեկացրել, որ կարող են ազատվել աշխատանքից, ինչը աշխատակիցները ընդունել են որպես կատակ։ Սակայն այսօր արդեն բոոլորին պարտադրել են ազատման դիմում գրել։
Աիդա Գևորգյանը 44 տարեկան է․ այս բուժհիմնարկում արդեն 27 տարի է աշխատում, հուզվել է շատ։ Նա տեսախցիկի առաջ մաքրում է արցունքոտված աչքերն ու նկատում, որ այս տարիների ընթացքում հազար ու մի դժվարությունների միջով է անցել, դժվար պայմաններում աշխատել ու այսօր իրեն «նվեր» են անում։
«Ունեմ երկու անչափահաս, երեխաներիս միայնակ եմ պահում։ Որդիս ապրիլ ամսին զորակոչվելու է։ Ես մինչև ամսի 30-ը հերթափոխի եմ, գալու եմ աշխատեմ ու չեմ նայելու իրենց ազատման դիմումներին։ Ես պայքարելու եմ մինչև վերջ»,-ասաց տիկին Աիդան։
Նա նկատում է, որ շենքը նորմալ վիճակում է, պարզապես իրենց նպատակը խեղճ ու կրակ, բարեխիղճ աշխատողներից ազատվելն է։
«Եթե վատ եմ աշխատել թող գան ասեն՝ վատ ես աշխատում, ազատում ենք։ Ո՞ւր են տնօրենները»,-նկատում է բուժաշխատողը։
Մյուսներն էլ փաստում են՝ բոլորը միասին գնալու են մինչև վերջ։