Սա այն մեդիա նախագծերից է, որ «մաղթում եմ երկար եթեր» ասվածն ուղիղ անեծք է լինելու. Արսեն Բաբայանը կներկայանա «Իրավական Պետություն» նախագծով
«Դե ինչ... խոստմանս համաձայն՝ երկար չսպասեցրեցի, դադարից հետո վերադարձա ընդամենը 10 օրից»
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Այս տասն օրը լիարժեք բավարար էր՝ մտորելու, վերլուծելու, գնահատելու և նոր ծրագրեր կազմելու համար:
2022-ի համար նախագծել եմ բազմաթիվ նոր ծրագրեր, որոնք, իմ համոզմամբ, նոր ասելիք ու անելիք են լինելու: Բայց դրանց մասին կխոսեմ հընթացս:
Առաջին ծրագիրը, որ շուտով կսկսեմ MediaHub.am-ի եթերում, կլինի նոր նախագիծ՝ «Իրավական Պետություն» անվանումով: Այս նախագիծը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ մենք չունենք իրավական պետություն: Սա այն հազվադեպ մեդիա նախագծերից է լինելու, որ «մաղթում եմ երկար եթեր» ասվածն ուղիղ անեծք է լինելու:
Իսկ վերջում, որպես նոր ասելիք, շնորհակալություն եմ հայտնում պատգամավորներ Հայկ Սարգսյանին և Վահագն Ալեքսանյանին, որ անձամբ գնացին ու վերջապես ընտրացրեցին Փարաքարի համայնքապետին: Ի վերջո հո կրակը չե՞նք ընկել, ինչքա՞ն պիտի այդ համայնքի բնակչության մեծամասնության նազն ու տուզը հանդուրժեինք:
Հ.Գ. Մեզ համերաշխություն է պետք: Ես սկսում եմ համերաշխության հասնելու իմ ձևաչափը»: