Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ
Ղազախստանում գեներալ-մայորը, ում սպառնում էր ձերբակալություն, ինքնասպան է եղել, հայտնում է Orda.kz-ն։
Ըստ տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովը։
Ինչպես ավելի վաղ գրել էր լրագրող Միխայիլ Կոզաչկովը, անկարգություններից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել։