Հայ խաղաղապահները ժամանել են Ղազախստան
Ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գտնվող հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավն ավարտել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գտնվող Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։