Ալմաթիում անկարգությունների ժամանակ երեխա է մահացել
«Ծնողները զբոսնելիս են եղել երեխաների հետ, երբ կրակոց է հնչել, որը ճակատագրական է դարձել 11-ամյա ղազախստանցու համար». Այս մասին հայտարարել է Ղազախստանում երեխաների իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը։
Նա նաև նշել է, որ հունվարի 7-ին ևս մեկ դեպք է տեղի ունեցել. 15-ամյա դեռահասը հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխվել է Ալմաթիի մանկական հիվանդանոցներից մեկը։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Երեխայի հայրը նույնպես հիվանդանոցում է։
«Դեռահասը հոր հետ է եղել, երբ զինյալները կրակել են նրանց մեքենայի վրա։ Դիմում եմ ծնողներին և բոլոր մեծերին՝ խնդրում եմ, հոգ տանեք երեխաներին։ Մտածեք ձեր մասին, քանի որ ձեր երեխաները ձեր կարիքն ունեն։ Մնացեք տանը։ Ձեր երեխաներին մենակ մի թողեք»,- ասել է ՄԻՊ-ը։