Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է օտարերկրացիների ձերբակալման մասին
«Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների համար ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ». Այս մասին հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերվել 4266 մարդ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։
«Ալմաթիի շրջանի գյուղերից մեկում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել։ Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել հարևան պետության քաղաքացիներ»,-հավելել են ՆԳՆ-ից։