«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներովՀոկտեմբերի 31–ին Երևանի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարիցԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըԻտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական նիստը հետաձգվել էՓոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ կապի ընդլայնման ուղղությունԲացահայտում և չեղարկում ենք «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները․ ԱՄՆ դեսպանատունՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ
Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառների է հոշոտել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնիԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 (տեսանյութ)
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
Արխիվ

2015թ-ին Սերժ Սարգսյանին հաջողվեց «վնասազերծել» Ծառուկյանին

Քաղաքական դաշտում 2015-ի կարևորագույն իրադարձություններից մեկն, իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերն էին՝ դրանից բխող իրավիճակների ու իրադարձությունների հետ մեկտեղ։

Ոչ վաղ անցյալում ստեղծված այս կուսակցությունը, որի հիմնական նպատակն էր՝ շահելով ժողովրդի համակրանքն ու վստահությունը ընտրությունների ընթացքում հնարավորինս շատ ձայներ «շորթել» ընդդիմություն ներկայացնող կուսակցություններից, հանկարծ 360 աստիճան շրջադարձ անելով՝ դուրս է գալիս իշխանական կոալիցիայից՝ իրեն հայտարարելով ընդդիմություն։

Եթե նկատի ունենանք այն փաստը, որ ընդամենը 1,5 տարի առաջ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե «ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ», առնվազն տարօրինակ ու անհասկանալի էր ստեղծված իրավիճակը։

Ըստ որոշ վերլուծաբանների՝ հարցերի պատասխանների թելերը հասնում են Մոսկվա։ Հիմանական եզրակացությունն այն էր, թեՄոսկվայից Ծառուկյանին տրվել է իշխանափոխություն անելու «դոբրո»։ Սրա համար հիմք էր հանդիսացել այն, որ ԲՀԿ առաջնորդը փետրվարյան իրադարձություններից առաջ մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպումներ էր ունեցել Ռուսաստանի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Ծառուկյանը Մոսկվայում բարձր մակարդակի ընդունելության է արժանացրել, ինչը շատերին այն եզրահանգմանն էր բերել, թե Մոսկվան դեմ չէ, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն իշխանությունից:
Ինչքանով էր այս ամենը համապատասխանում իրականությանն, այդպես էլ չհստակեցվեց։ Սակայն այս ամենին հաջորդող դեպքերի ընթացքը մեկ անգամ ևս փաստեց, որ «դոբրո» ուներ ոչ թե Ծառուկյանը, այլ Սարգսյանը։ Իսկ թե ո՞վ և ինչպիսի՞ խոստումներով էր ոգևորել ԲՀԿ առաջնորդին, կմնա Ծառուկյանի ու այդ մեկի գաղտնիքը։

Սակայն փաստ է, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց «վնասազերծել» Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Սրան հաջորդեց մարտի 5 –ին տեղի ունեցած ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից և ընդհանրապես քաղաքականությունից իր հեռանալու մասին:

«Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ»,- ասաց նա։
Կուսակցության նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: Իսկ արդեն ազգային ժողովի մարտի 23-ի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «կուսակցությունն այսուհետ ընդդիմություն է»:

Այս ամենի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց երբեմնի ունեցած հեղինակությունը, նաև՝ դերն ու նշանակությունը։ Սակայն…«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել էր Գագիկ Ծառուկյանի կողմից և ընկալվում ու ընդունվում էր որպես Գագիկ Ծառուկյանի կուսակցություն։ Ասել է թե՝ այն Մարդ- կուսակցությունն էր և նրա գործունեությունը պտտվում էր միմիայն Ծառուկյանի անվան, բարեգործության ու հեղինակության շուրջ։
Կուսակցության պահպանումը ներկա ֆորմատով, առավել ևս ներկա կուսակցապետով՝ իր էմոցիոնալ ու անկանխատեսելի հայտարարություններով, չի կարող համարվել ու ընդունվել որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեություն ու գործելաոճ։ Ուստի, առավել նպատակահարմար կլիներ, որպեսզի այն փոխեր իր անվանումը, հանդես գար նոր անվանումով և իր գործելաոճին հարիր՝ նոր գաղափարախոսությամբ։