Սպիտակ տունն արձագանքել է Տոկաևի՝ անկարգությունները ճնշելիս կրակելու հրամանին
ԱՄՆ վարչակազմը մտահոգություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ անկարգությունները ճնշելիս կրակելու նպատակով սպանելու հրամանի առնչությամբ և զգուշացրել է, որ միջազգային հանրությունը կհետեւի երկրում մարդու իրավունքների պահպանմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այս կարգադրությունը մտահոգության տեղիք է տալիս, և աշխարհը կհետևի մարդու իրավունքների և պատշաճ ընթացակարգերի խախտումներին»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը։
Ժան Պիերը կրկնել է ղազախական կառավարական ուժերին «զսպվածություն» ցուցաբերելու իր կոչը։