ՌԴ ԱԳՆ-ն Բլինկենին «անկիրթ» է անվանել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իրեն բնորոշ անկիրթ ձևով է խոսել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, շաբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարությունն անդրադարձել է Ղազախստանում տիրող իրավիճակի և ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հանրապետություն ուղարկելու մասին Բլինկենի նկատառմանը, որտեղ նա ասել է, որ «երբ ռուսները քո տանն են, դժվար է նրանց ստիպել հեռանալ»։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իրեն բնորոշ անկիրթ ձևով կատակել է Ղազախստանի ողբերգական իրադարձությունների մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ Telegram ալիքում։