Ղազախստանում ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Քարիմ Մասիմովը կալանավորվել է, նա կասկածվում է պետական դավաճանության մեջ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն սկսել է պետական դավաճանության գործով նախաքննությունը։ Նույն օրը, հանցագործություն կատարելու կասկածանքով, Մասիմովը և այլ անձինք «կալանավորվել և տեղավորվել են ժամանակավոր պահման վայրում», հայտնել են Կոմիտեում։
Հետաքննության շահերից բխող այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն, եզրակացրել է KNB-ն։