Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Մի քանի հետևություններով կիսվեմ այս պահին Ղազախստանում իրավիճակի, դրա պատճառների մասին. Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ղազախ գործընկերների, մի շարք փորձագետների հետ զրույցներից և տասնյակ վերլուծական տեքստեր ընթերցելուց հետո, մի քանի հետևություններով կիսվեմ այս պահին Ղազախստանում իրավիճակի, դրա պատճառների մասին։

1. Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում իսկապես սոցիալական բունտ էր՝ պայմանավորված հեղուկ գազի գնի շեշտակի բարձրացմամբ։ Իհարկե, խորքում քաղաքական դժգոհություններն էին, առանց դրա անհնար է, երբ երկրում հաստատված է քաղաքական մենաշնորհ, իսկ տնտեսությունում գերիշխում է քաղաքական կլաններին մոտ կանգնած օլիգարխիան։

2. Սոցիալական բունտին պետությունը փորձեց պատասխանել շատ օպերատիվ` սոցիալական մեխազնիմներով, բայց բողոքն արդեն մտել էր քաղաքական ֆազա։ Շատ արագ այն վերաճեց քաղաքական էլիտաների պառակտման, որից էլ սկսեց ամենահետաքրքիրը։

3. Շատ օպերատիվ փողոց դուրս եկան զինված մարդիկ, որոնք հենց Ղազախստանում էին «բուծված», ոչ թե դրսից ներմուծված։ Դա տեղի ունեցավ հունվարի 5-ին, հիշեք էս ամսաթիվը, շատ կարևոր ու բեկումնային է այդ երկրի ու դրա քաղաքական համակարգի համար։ Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը, իշխանությունից գոնե ֆորմալ հեռացվեց Նազարբաևը։ Տոկաևը դարձավ Անվտանգության խորհրդի ղեկավարը, փոխեց ուժայիններին՝ իր ձեռքում կենտրոնացնելով իշխանությունն ամբողջությամբ։

4. Արդեն հունվարի 5-ին սոցիալական բունտը վերաճեց ռազմական հակամարտության։ Հետաքրքիր է նաև վայրը, աշխարհագրությունը։ Ինչո՞ւ հենց Ալամաթայում, որտեղ ուժեղ է հենց Նազարբաևի կլանն իր սատելիտներով։ Ինչպես ստացվեց, որ զինված «ցուցարարները» հեշտությամբ գրավեցին տեղական իշխանության մարմինների շենքերը, և որ ամենահետաքրքիրն է՝ ղազախական ԱԱԾ-ի շենքը։ Կարծիք կա, որ դրանք կամ վերջերս հեռացված ուժայիններ են, կամ գործող, որոնց այդ շենքերում ընդունել են որպես յուրայինների և առանց դիմադրության «հանձնվել»։ 

5. Ի դեպ Ղազախստանի ԱԱԾ-ի տնօրենը Նազարբաևին հավատարիմ կադրն էր, իսկ փոխտնօրենը՝ նույն Նազարբաևի զարմիկն էր, որը դեռևս չհաստատված լուրերով ձերբակալվել է։ Պարզ է չէ՞, էս պայմաններում ԱԱԾ-ն իրականում ում վերահսկողության տակ էր։ Ու այստեղից հարց է ծագում` ինչպե՞ս առանց դիմադրության ցուցարարները գրավեցին Ալամաթայի ԱԱԾ-ի շենքը։ Պատահական չէ, որ Տոկաևն առաջին հերթին փոխեց ուժայիններին, այդ թվում ԱԱԾ-ում։ 

6. Մի գործընթացը փոխարինվեց մյուսով, որից փորձեց օգտվել իշխանությունը։ Նախ ցուցադրեց ամբողջ մղձավանջը, որ իրականացրեցին զինված խմբերը, որից հետո անգամ մյուս շրջաններում հրապարակներից հեռացան խաղաղ ցուցարարները՝ փաստացի հակաահաբեկչական գործողություն սկսելու մանդատ տալով Տոկաևին։ Զարմանալիորեն փողոցի «մաքրումը» համընկավ իշխանական կաբինետներում տեղի ունեցող «զաչիստկայի» հետ։ Իշխանության տրանզիտը կարծես մոտենում է ավարտին։

7. Ուշադրություն դարձրեք նաև Տոկաևի ու ՆԳՆ-ի հայտարարությունների ռադիկալիզացիային։ Եթե հունվարի 2-ին, երբ սոցիալական բունտ էր, իշխանությունն առաջարկում էր երկխոսություն, այժմ հայտարարում է «ահաբեկչներին ոչնչացնելու մասին»։ Նման հայտարարություններ արվում են երկու դեպքում։ Առաջին, երբ իսկապես գործ ունեն ահաբեկչական տարրերի հետ։ Երկրորդ, երբ գիտեն դիմացինին ու ոչնչացումը նրանցից ազատվելու միակ ձևն է։ Որևէ ոչնչացված ահաբեկչի ինքության մասին որևէ բան ասվե՞լ է, որտեղի՞ց են, ի՞նչ կենտրոններից ղեկավարվել, ստացել խնդիրներ և կատարել դրանք։ Ես չեմ տեսել։

8. ՀԱՊԿ-ի զորքերի մասին։ Այստեղ ևս կարևոր է ժամանակագրությունը։ Դեռևս հունվարի 5-ի առավոտյան ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարում էր, որ Ղազախստանում ինքնուրույն կարող են կարգավորել ներքին խնդիրները։ Նույն օրը երեկոյան, արդեն փաստացի որոշում կայացվեց զորք ուղարկել Ղազախստան։ Հենց այդ օրը փողոց դուրս եկան զինված, փողոցային մարտերի համար պատրաստված զինված «ցուցարարները»»։