Կապան համայնքի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին
Հունվարի 7–ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելել է Բաղաբուջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Այս մասին տեղեկանում ենք Գևորգ Փասյանի ֆեյսբուքյան էջից: