Սիգի ապօրինի որսի դեպքեր են արձանագրվել
Սիգի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: Հունվարի 5-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կնունյանց փողոցի սուպերմարկետի մոտ սիգ տեսակի ձուկ են վաճառում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մեկնած ոստիկանները հայտնաբերել են սիգ վաճառող 44-ամյա տղամարդուն և ներկայացրել բաժին։ Տղամարդը բացատրություն է տվել, որ ձկները գնել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքից և ոստիկաններին է ներկայացրել 195 սիգ ձուկ։