Սևան Նիշանյանն ազատ կարձակվի. Հունաստանում ՀՀ դեսպանատուն
Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի՝ Սևան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը:
«Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։