Միայն Ալմաթիի վրա հարձակվել են 20 հազար ավազակներ․ Տոկաև
«Իրավապահ մարմինների և բանակի գործողությունների, ինչպես նաև նրանց միջգերատեսչական համակարգման հետ կապված տեղի կունեն ամփոփում», - ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում:
«Պարզվեց նաև, որ քիչ են հատուկ նշանակության ջոկատները, հատուկ միջոցներն ու տեխնիկան։ Մենք շտապ կզբաղվենք այս հարցերով։ Չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչու պետությունը «քնեց» գրոհայինների կողմից ահաբեկչական հարձակումների ընդհատակյա նախապատրաստությունների ժամանակ։ Միայն Ալմաթիի վրա հարձակվել են 20 հազար ավազակներ։ Նրանց գործողությունները ցույց տվեցին գրեթե բոլոր ոլորտներում ռազմական, վարչական և սոցիալական օբյեկտների վրա հարձակումների հստակ պլանի առկայություն, գործողությունների լավ համակարգում, բարձր մարտական պատրաստվածություն և գազանային դաժանություն:
Զինյալներից բացի, կային նաև գաղափարական դիվերսիաներ պատրաստած մասնագետներ, որոնք հմտորեն օգտագործում էին ապատեղեկատվություն կամ «ֆեյք» և ունակ էին շահարկել մարդկանց տրամադրությունները։ Կարծես թե մեկ հրամանատարական կետ ներգրավված է եղել նրանց պատրաստության և ղեկավարման մեջ։ Այս հարցով սկսեցին զբաղվել ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը»,- ասել է Ղազախստանի նախագահը: