Գազի պայթյունից 100-ից ավել զոհ կա
Նիգերիայի հարավարևելյան Անամբրա շրջանի Ննևի քաղաքում գազի պահեստարանի պայթյունից ավելի քան 100 մարդ է զոհվել: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.net կայքը` հղում անելով Associated Press-ին:
Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Սակայն նշվում է, որ փոքրիկ գազի բալոններով մարդիկ հերթ են կանգնած եղել, որի ընթացքում տեղի է ունեցել պայթյունը, ինչից հետո մեծ հրդեհ է բռնկվել: Վնասվել են նաև տվյալ թաղամասի այլ կառույցներն ևս: Վիրավորների թիվը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում է որ այն բավական մեծ թիվ կարող է կազմել: