Ղազախստանը պատմական Ռուսաստանի տարածք է․ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ
Քրիստոսի Ամենափրկիչ տաճարում գիշերային պատարագից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթք է բարձրացրել Ղազախստանում խաղաղության համար: Նրա խոսքերը մեջբերված են Մոսկվայի պատրիարքարանի կայքում։
«Բոլորս գիտենք, որ ամենադժվար իրադարձությունները տեղի են ունենում մեր երբեմնի միացյալ հսկայական երկրի տարածքում։ Քաղաքացիական ամենածանր բախումներում մարդիկ սպանվել են, իսկապես արյուն է թափվում. Եվ սա շատ մոտ է, սա պատմական Ռուսաստանի տարածքում է, և հետևաբար մենք չենք կարող անտարբեր լինել այս արյունահեղության, այս բախումների, այս մարդկային անկարգության նկատմամբ։ Եվ այսօր, իմ ուժերի ներածին չափով, ես աղոթեցի, որ Տերն իր ողորմությունը խոնարհի Ղազախստանի ժողովրդի առջև, որպեսզի դադարեցվի ներքին վեճը, որպեսզի խաղաղություն հաստատվի»,- ասել է պատրիարք Կիրիլը։
Ռուս եկեղեցու ղեկավարը կարծում է, որ Աստծո շնորհիվ դա տեղի կունենա։ Սակայն, նրա համոզմամբ, մարդիկ պետք է ջանք գործադրեն իրենց կողմից, որպեսզի արժանանան այս բարեհաճությանը։