«Ահաբեկիչները» մինչ օրս զենք են օգտագործում եւ վնասում Ղազախստանի բնակիչների ունեցվածքը․ Տոկաև
Ղազախստանում սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է, սակայն «զինյալների» դեմ պայքարը շարունակվում է, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հակաահաբեկչական շտաբի նիստում։
«Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է հանրապետության բոլոր մարզերում։ Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը»,- Ղազախստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում РБК-ն։
Տոկաևի խոսքով,, հետեւաբար նրանց դեմ պետք է պայքարել մինչեւ վերջ։
Անվտանգության գերատեսչությունների ղեկավարները նախագահին զեկուցել են հանրապետություն ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ժամանման մասին, որը կօգնի կարգավորել իրավիճակը, նշել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։