Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթը հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով
«Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։
«Արմենիա» ավիաընկերություն ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։